Լոնդոնում աճուրդի կհանվի Ժաննա դ’Արկի մատանին
Լոնդոնի Timeline Auctions աճուրդում վաճառքի կհանվի 15-րդ դարի մատանի, որը, հավանաբար, պատկանել է Ժաննա դ’Արկին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հղում կատարելով The Daily Mail-ին։
Մատանին համապատասխանում է նկարագրությանը, որը տվել է անձամբ Ժաննան հարցաքննությունների ժամանակ, որոնց գրառումները պահպանվել են արխիվներում:
Վաճառքը կանցկացվի 2016 թ-ի փետրվարին: Մատանու նախնական գինը 21 հազար դոլար կկազմի: