211652_close_icon
views-count27085 դիտում article-date 14:25 19-05-2015

22-ամյա Էլենի կյանքը կախված է 1 մարդուց, և այդ մարդը մեզանից յուրաքանչյուրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին աղջկա շտապ բուժման համար գումար գտնելու հարցով է դիմել Երևանի Գյուլիքևխյան փողոցի 19 շենքի բնակչուհի 44-ամյա Կարինե Նահապետյանը: 2012-ին Կարինեի վիճակն անսպասելի վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Կարինեի աղջիկը` 22-ամյա Էլեն Նահապետյանն այդ ժամանակ ծանր սթրես է տարել, ինչի հետևանքով առաջացել են առողջական խնդիրներ: Հետազոտության նպատակով Էլենը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սրտի բնածին արատ, միջնախասրտային պատի դեֆեկտ, թոքային հիպերտենզիա, 3-րդ աստիճանի շնչական անբավարարություն, սրտային անբավարարություն` 3-րդ ՖԴ: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աղջկա մայրը` Կ. Նահապետյանն ասաց. «Աղջիկս ունի շնչարգելություն, սատուրացիան, որը պետք է լինի 90- ից ոչ ցածր, նրա մոտ 60 է: Քայլելիս կրծքավանդակում ուժեղ ծակոցներ է զգում, իջնում է արյան ճնշումը: Երեք տարի է տանը ստանում է դեղորայքային բուժում և թթվածին, սակայն վիճակը գնալով բարդանում է»: Կարինեն նշեց, որ այցելել են Երևանի բոլոր բժշկական կենտրոնները. պարզվել է, որ Հայաստանում չկա թոքային հիպերտենզիայի մասնագետ, և փոխպատվաստում չի կատարվում, իսկ վերջինը միակ փրկությունն է: Այս պահին Էլեն Նահապետյանին անհրաժեշտ է շտապ բուժում, որը պետք է կատարվի Գերմանիայում: Ընտանիքը չունի հնարավորություն Էլենին արտերկիր տեղափոխելու և բուժումն իրականացնելու: Անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 35 000 եվրո: Էլենի մայրը լուրջ ֆինանսական դժվարությունների առջև է և խնդրում է բոլոր բարեգութ մարդկանց հնարավոր չափով դրամական աջակցություն ցուցաբերել` աղջկա շտապ բուժման համար: Կարինե Նահապետյանի անվամբ հաշվեհամար է բացվել ՎՏԲ Հայաստան բանկում: AMD 16075016384400 USD 16075016384401 EUR 16075016384402 RUR 16075016384403 Հեռ. 093 27 93 93 Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր