4-ամյա Ալեքսի փրկությունը կախված է 1 մարդուց և այդ մարդը մեզանից յուրաքանչյուրն է. ֆոտոշարք
Այսօր՝ մայիսի 31-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Սաթենիկ Վարդումյանը:
Նրա 4-ամյա երեխան` Ալեքս Մելքոնյանը, ծնվել է անհաս և նրա մոտ հայտնաբերվել է անհասության ռետինոպատիա V0 աչքերի հիվանդությունը:
Կատարվել է լազերային կոագուլացիա, 3.5 տարեկանում հերթական ստուգումից հետո պարզվել է, որ երեխայի 2 աչքի ցանցաթաղանթներն էլ շերտազատված են և պետք է կատարվի վիրահատություն` Մալայան ակնաբուժական կենտրոնում:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրն ասաց. «2014-ին կատարվեց ծանր վիրահատություն, սակայն ապարդյուն. բժիշկները մեզ տեղեկացրեցին, որ ոչինչ այլևս չեն կարող անել երեխայի տեսողությունը փրկելու համար:
Խորհուրդ տրվեց դիմել Իսրայելի ակնաբուժական կենտրոն: Մենք երեխայի բժշկական թղթերն ուղարկեցինք և ստացանք պատասխան, որ շատ ծանր վիրահատություն է անհրաժեշտ, սակայն իրենց բժիշկների շնորհիվ կարող են երեխային փրկել կուրությունից, եթե իհարկե շտապ հասցնենք»:
Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության արժեքը տատանվում է 25 000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Ալեքսի ծնողներն այս պահին ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնած և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց` երեխային շտապ վիրահատության, կուրությունից փրկելու համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար Արարատ բանկում` Սաթենիկ Վարդումյանի անվամբ:
AMD 1510019992430100
(+374) 99 64-98-85