17-ամյա Տիգրանի կյանքը կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը դուք եք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին են դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը:
Նրանց միակ որդու, 17-ամյա Տիգրան Ավետիսյանի մոտ հունվար ամսից նկատվել է սուր հազ և թուլություն:
Մարտի 28-ին վիճակը կտրուկ վատանում է և Տիգրանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխում են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ Տիգրանի մոտ առկա է Գուդպասչերի համախտանիշ հիվանդությունը, որը հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է Հայաստանում:
Ընտանիքը դիմել է Իսրայելի Ռամբան բժշկական կենտրոն, տղային տեղափոխելու և բուժումը շարունակելու նպատակով:
Տիգրան Ավետիսյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ բուժման համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել:
Բացվել է հաշվեհամար ՎՏԲ–Հայաստան բանկում:
AMD – 16025073043101
USD – 16025080099402
EUR – 16025080099403
RUR – 16025080099404
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի