211652_close_icon
views-count2364 դիտում article-date 20:35 18-05-2015

Մխիթարյանը «Վոլֆսբուրգի» հետ խաղի համար ստացել է ամենաբարձր գնահատականը

Դորտմունդի «Բորուսիայի» Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ը ներկայացրած վիճակագրության համաձայն, թիմի կազմում ստացել է ամենաբարձր գնահատականը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/16/53185/]խաղի[/url] (1:2) համար: Մխիթարյանի խաղը գնահատվել է 7,1 միավոր: Նույնքան է գնահատվել միայն «Բորուսիայի» դարպասապահ Միտչել Լանգերակի խաղը: Ըստ վիճակագրության, հայ ֆուտբոլիստը չորս անգամ հարվածել է մրցակցի դարպասին, որոնցից երկուսը ընթացել են դարպասի ուղղությամբ: Մխիթարյանը մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, մեկ անգամ գնդակ խլել, երեք անգամ շրջանցել մրցակիցներին, երեք անգամ մրցակցի գրոհ կասեցրել, երեք անգամ խախտել կանոնները: Երկու անգամ էլ «Վոլֆսբուրգի» խաղացողներն են նրա նկատմամբ խախտել կարոնները: Իսկ ահա Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 59,5 տոկոս: Հիշեցնենք, որ «Հերտայի» հետ՝ Բունդեսլիգայի նախորդ տուրի խաղում էլ (2:0) Մխիթարյանը ստացավ իր թիմում ամենաբարձր գնահատականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր