Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանը ամենաբարձր գնահատականի է արժանացել իր խաղի համար
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com մարզական կայքի կողմից ամենաբարձր գնահատականի է արժանացել Գերմանիայի Բունդեսլիգայի 1-ին տուրում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ մրցավեճում ցուցադրած խաղի համար:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/15/61840/]հաղթեց[/url] 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ երկու գոլի հեղինակ:
Ըստ Whoscored.com-ի, Մխիթարյանի խաղը գնահատվել է 8,6 գործակցով: Նույնպիսի գնահատական են ստացել նաեւ նրա թիմակիցներ Մարկո Ռոյսը եւ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք դարձան մեկական գոլի հեղինակ:
Մխիթարյանը 5 անգամ հարվածել է դարպասին, փոխանցումների ճշտությունը կազմել է 71%, 2 հաջող շրջանում է կատարել: