211652_close_icon
views-count2831 դիտում article-date 16:00 15-05-2015

Խոշոր սողանք-փլուզում է տեղի ունեցել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհը 20-30 գծամետր երկարությամբ հատվածով: Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Նմանատիպ նյութեր