Գերմանիայում ինքնասպանին փրկելու ժամանակ երիտասարդն ընկել է գնացքի տակ
Գերմանիայի Բոխում քաղաքում 20-ամյա երիտասարդը, փորձելով փրկել ինքնասպանին, ինքն է հայտնվել գնացքի անիվների տակ: Նա փորձել է փրկել 39-ամյա մորը, որը որոշել էր վերջ տալ կյանքին:
Երկաթգծի վրա 2 հոգու նկատելով` մեքենավարը արգելակել է, սակայն կինը վնասվածքներ է ստացել, իսկ որդին` հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունում տեղի ունեցածը չեն մեկնաբանել: Կատարվում է քննություն: