280 իտալական լողափների «Երկնագույն դրոշ» է հանձնվել
Այս տարի 280 իտալական լողափներին հանձնվել է «Երկնագույն դրոշ», ինչը կազմում է աշխարհի բոլոր լողափների ընդհանուր թվի 7%-ը:
«Երկնագույն դրոշը» հանձնվում է բազմաբնույթ չափորոշիչների հիման վրա, որոնց թվում են ջրի որակը, դրա մաքրման արդյունավետությունը, հետիոտնային գոտիներում աղբի տարանջատված հավաքումը, հեծանվաուղիների և կանաչ գոտիների առկայությունը, լողափներում տրամադրող ծառայությունները և այլն:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, դրոշները բաշխում է էկոլոգիական կրթության Հիմնադրամը (FEE): Առաջնության դափնին այս տարի բաժին է հասել Լիգուրիա տարածաշրջանին, որտեղ այս ամռանը կծածանվի 23 երկնագույն դրոշ, դրան հաջորդում են Տոսկանան (18 դրոշ), Մարկեն (17), Կամպանիան (14), Ապուլիան (11):
Նախորդ տարվա համեմատ այս տարի Իտալիային հանձնվել է 11 դրոշով ավելի: