Կավահ Իժեն՝ հրաբուխ՝ երկնագույն լավայով. ֆոտոշարք
                        Ինդոնեզիայում՝ Հարավային Յավայում է գտնվում վտանգավոր, սակայն միևնույն ժամանակ շատ գեղեցիկ հրաբխային Կավահ Իժեն լեռը:
Գիշերը հրաբուխը վերածվում է էլեկտրիկ լույսով լուսավորված լեռան, իսկ խառնարանի խորքից սկսում է բարձրանալ երկնագույն մի խորհրդավոր լույս: Բարձր ջերմաստիճանով հոսող ծծումբը, որը դուրս է հոսում խառնարանի լճից, արագորեն երկնագույն կրակով է բռնկվում, որի բարձրությունը հասնում է 5 մետրի: 
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

