211652_close_icon
views-count608 դիտում article-date 13:18 14-05-2015

Դեսպան Սեյրանյանը Պրահայում և Տերեզինում մասնակցել է Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Մայիսի 11-ին և 12-ին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` Պրահայում և Տերեզինում անցկացված միջոցառումներին: Դեսպան Սեյրանյանը նախ ներկա գտնվեց Չեխիայի պաշտպանության նախարարության և Չեխիայում ՌԴ դեսպանության կողմից Պրահայի Օլշանսկի գերեզմանատանը կազմակերպած հիշատակի միջոցառմանը, որին մասնակցեցին Չեխիայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, խորհրդարանի երկու պալատների նախագահները, երկրի վարչապետը, կառավարության անդամներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վետերաններ, լրագրողներ: Դեսպանի անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային բանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և Պրահայի ապստամբության ժամանակ զոհված չեխերին նվիրված հուշակողողին: Մայիսի 12-ին դեսպան Սեյրանյանի և ԱՊՀ պետությունների մի շարք դեսպանների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Տերեզինի համակենտրոնացման ճամբարի ազատագրման համար զոհված Կարմիր բանակի անհայտ զինվորի գերեզմանին:

Նմանատիպ նյութեր