Արմավիրում անչափահաս աղջնակի համաձայնությամբ 29-ամյա երիտասարդը 2 օրը մեկ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
29-ամյա Սամվել Ջանգիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել և պարբերաբար, 2 օրը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա Շ. Մ-ի հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: