Արմավիրում 32-ամյա երիտասարդն անչափահասի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
32-ամյա Գեղամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է անչափահաս Ա. Ստեփանյանի հետ եւ վերջինիս համաձայնությամբ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, իր կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող բնակարանում նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Գեղամ Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: