2008 թվականից ԵՄ երկրներն ապաստան են տրամադրել 750 հազար փախստականի. Eurostat
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հրապարակած տվյալների համաձայն Եվրամիության պետություններում 2014 թ. փախստականի կարգավիճակ է տրամադրվել երրորդ երկրների ավելի քան 185 հազար բնակչի։ Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, այդ թիվը 60 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը։ Իսկ եվրոպական վիճակագրական «Eurostat» գործակալության տվյալներով՝ 2008 թվականից ԵՄ երկրներն ապաստան են տրամադրել 750 հազար փախստականի։