Հայտնի Օլսեն քույրերից մեկը` 28-ամյա դերասանուհի եւ դիզայներ Էշլի Օլսենը, հազվագյուտ` «Լայմայի» վարակիչ հիվանդությամբ է տառապում: Այս մասին գրում են լրատվամիջոցները` հղում անելով դերասանուհուն մոտ կանգնած անանուն մեկին:
Դերասանուհու կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի արվել: Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ հիվանդությունն ախտորոշվել էր նաեւ Ավրիլ Լավինի մոտ:
«Լայման» մարդուն փոխանցվում է տզերի միջոցով եւ դրսեւորվում ջերմության, գլխացավերի, թուլության, մաշկային խնդիրների տեսքով: Հիվանդության վաղ շրջանում հնարավոր է այն բուժել, իսկ ուշացնելու դեպքում այն հանգեցնում է հաշմանդամության կամ մահվան: