2964 դիտում
21:31 17-07-2015
2-ամյա Մերին տառապում է պարբերական հիվանդությամբ. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Մերի Գալստյանը ծնվել է 2013թ. ապրիլի 3-ին: Դեռ մեկամսական հասակում ծնողները երեխայի մոտ նկատում են անհանգստություն, սակայն ենթադրում են, որ որովայնում առաջացած գազերի հետևանք է: Նույն նշանները նկատվում են երկրորդ ամսում, իսկ երրորդ ամսում, երբ երեխային տանում են պատվաստման, երեխան վատանում է, սակայն բժիշկների հսկողությամբ վիճակը կայունանում է:
Նույն ախտանիշները նկատվում են նաև հաջորդ ամիսներում, հինգերորդ ամսում, երբ ծնողները նկատում են, որ երեխան վատանում է ամեն ամսվա գրեթե նույն օրերին /ունենում է որովայնային սուր ցավեր, ջերմության կտրուկ բարձրացում/, բժիշկը նշանակում է գենետիկայի անալիզ Պարբերական հիվանդության համար, որի արդյունքում կասկածները հաստատվում են:
Երեխան վերցվում է դիսպանսեր հսկողության տակ, նշանակվում է դեղորայքային բուժում՝ Կոլխեցին, սակայն դա էլ չի օգնում, երեխան անընդհատ ցավեր ունի, անհանգիստ է, չի քայլում: Բժիշկները խորհուրդ են տալիս երեխային տանել արտասահման և բուժումն իրականացնել այնտեղ, ինչն իրականացնելու համար ծնողները դիմում են բարի մարդկանց օգնությանը:
Նրանց հեռախոսահամարն է՝ +[b]374 55 81 70 21[/b]:
Երեխայի մոր՝ Լիլիթ Գրիգորյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝
[b]16067010037104 ՀՀ դրամ, 16067010037105 ԱՄՆ դոլար, 16067010037106 Եվրո, 16067010037107 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
16:54 03-04-2015
2 տարեկան փոքրիկ Մերին տառապում է. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
1331 դիտում
15:47 29-01-2016
5-ամյա Դավիթը տառապում է մի շարք հիվանդություններով, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Այս բաժնից
832 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
940 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին