1131 դիտում
16:25 26-05-2015
Օմար Շարիֆի որդին պատմել, որ 83-ամյա հայրը տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով բրիտանական «The Telegraph»-ին, հանրահայտ դերասան Օմար Շարիֆի որդին՝ Թարեք Էլ-Շարիֆը պատմել, որ իր 83-ամյա հայրը տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ:
«Նա հիշում է, որ անվանի դերասան է, սակայն արդեն շփոթում է մանրամասներն ու ֆիլմերը, որոնցում խաղացել է: Օրինակ «Դոկտոր Ժիվագոն» անվանում է «Լոուրենս Արաբացի», կամ էլ՝ զարմանում է, երբ մարդի փողոցում իրեն ճանաչում են», - ասել է Էլ-Շարիֆը:
Ըստ դերասանի որդու, հայրը այդ ախտանիշերով տառապում է վերջին երեք տարիների ընթացքում: Հենց Ալցհայմերի հիվանդությունն է եղել պատճառը, որ Շարիֆը հրաժարվեց դերերից, և ի վերջո ավարտեց կինեմատոգրաֆիական կարիերան: Դերասանը նաև չի հիշում, որ հունվարին մահացել է իր կինն ու անվերջ հարցնում է նրա մասին:
Օմար Շարիֆին համաշխարհային հռչակ, ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» բերեց «Լոուրենս Արաբացի» ֆիլմում համանուն դերը: Նա նկարահանվել է նաև «Դոկտոր Ժիգավո», «Մակենայի ոսկին», «Ծիծաղելի աղջիկը», ֆիլմերում, իսկ 2009-ին «Ես մոռացա ձեզ ասել» ֆիլմում նկարահանվել է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդու դեր:
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
20:21 26-01-2015
20-ամյա Սևակը տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ. նրա հույսը բարեգութ մարդիկ են
3006 դիտում
21:31 17-07-2015
2-ամյա Մերին տառապում է պարբերական հիվանդությամբ. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1483 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1282 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը