211652_close_icon
views-count715 դիտում article-date 19:50 08-03-2026

Իրանը չի հարձակվում հարևան երկրների, այլ դրանցում գտնվող ԱՄՆ ակտիվների վրա․ Արաղչի

Իրանը չի հարձակվում Մերձավոր Արևելքում իր հարևանների վրա, այլ վրեժ է լուծում այդ երկրներում գտնվող ամերիկյան ուժերի և բազաների դեմ, NBC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Սխալ է մտածել, որ Իրանը հարձակվում է իր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա։ Մենք հարձակվում ենք ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների, ամերիկյան ակտիվների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների տարածքում։

Հետևաբար, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա։ Մենք հարձակվում ենք մեզ վրա հարձակվող ամերիկացիների վրա», – ասել է նա։

Նմանատիպ նյութեր