211652_close_icon

Մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը

views-count607 դիտում article-date 20:37 12-05-2015
ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մայիսի 12-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը: Այն ՀՀ արդարադատության նախարարության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովն էր՝ ի շարունակություն Հայաստանում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման: Դրա հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աջակցելու է Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի պատրաստմանը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ միջազգային փորձագետներ Նիդեռլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բացման խոսքում անդրադարձել է աշխատաժողովի նպատակին ու ակնկալվող արդյունքներին և նշել, որ օրենսդրական գործընթացի նախապատրաստման համար Հայաստանն ընդունել է քաղաքականության և ծրագրերի կազմման ուղեցույց: «Այդ փաստաթղթում սահմանված են այն առանցքային հարցերը, որոնք հարկ է դիտարկել օրինաստեղծ աշխատանքների ժամանակ, ինչպես նաև այն գործիքները, որոնցով գնահատվում են իրավական ակտի կիրառելիությունը և կիրարկումը՝ այն ընդունելու դեպքում»,-ասել է նախարարի առաջին տեղակալը: Ըստ նրա՝ Կառավարությունը կարևորում է գործող իրավական ակտերի ազդեցության գնահատման ինստիտուտը և պատրաստակամ է շարունակելու ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ օրենքների մշակման գործընթացի վրա: Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է և անհրաժեշտ՝ իրավական պետություն կառուցելու տեսանկյունից: Նրա համոզմամբ, պետք է նպաստել հասարակական ներգրավվածությանը ոչ միայն օրենքների մշակման այլև հաջորդող փուլերում: Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը և իրավական հարցերով օգնական Եվգենիա Ավետիսովան: Էլիս Թոմասն անդրադարձել է օրենսդրության կենսագործման բարելավման գործիքներին և ազդեցության գնահատման կառուցվածքին՝ շեշտելով, որ օրենքի նախագծերի մշակմանը պետք է նախորդեն քննարկումներ:ներ:

Նմանատիպ նյութեր