211652_close_icon
views-count1405 դիտում article-date 17:50 08-04-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքմենբաշու հիշատակին. ֆոտոշարք

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի Նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել: Երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր