211652_close_icon
views-count4809 դիտում article-date 19:40 09-05-2015

«Բորուսիա»-«Հերտա»՝ 2:0. Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ

Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»: «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առանց փոխարինման մասնակցեց հանդիպմանն և հենց նրա փոխանցումներից հետո դորտմունդցիները գրավեցին մրցակցի դարպասը: Նախ, հանդիպման 9-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Բորուսիայի» սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչը, իսկ 47-րդ րոպեին մեկ այլ պաշտպան՝ Էրիկ Դուրմը խփեց երկրորդ գնդակը: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 43 միավոր, շրջանցեց «Հոֆենհայմին», որը 1:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» և այժմ «Վերդերի» հետ կիսում է 7-8-րդ հորիզոնականները: «Վերդերն» իր հանդիպումը «Հանովերի» հետ ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Խոշոր անակնկալի հեղինակ դարձավ «Աուգսբուրգը», որը Մյունխենում 1:0 հաշվով հաղթեց «Բավարիային»: Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր «Բորուսիա Դ.» - «Հերտա»՝ 2։0 Սուբոտիչ, 9, Դուրմ, 47
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր