«Դույսբուրգ» - «Բորուսիա». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
Դորտմունդի «Բորուսիա» Դույսբուրգ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացնում տեղի համանուն ակումբի հետ: Արդեն 7-րդ րոպեին դորտմունդիցները առաջ են անցել հաշվի մեջ: Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է Օբամեյանգը: 16-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ գնդակն է ուղարկել «զեբրերի» դարպասը: Այժմ ընթանում է հանդիպման առաջին խաղակեսը: