2653 դիտում
10:11 09-05-2015
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հայց է ներկայացվել` ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար. Ժողովուրդ
«Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց որ ՃՈ նախկին պետի դեմ հայց է ներկայացրել ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար:
Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 26-ին Երևան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել և, ահա, հայտնվել է գույքի իրական տերը և փորձում է այն հետ վերադարձնել: Չի բացառվում, որ Երևան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը մինչ դատարան դիմելը փորձել է իր ձեռքում առկա փաստաթղթերով ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը իրեն է պատկանում, սակայն, ըստ էության, Մարգար Օհանյանը հրաժարվել է որևէ բան վերադարձնելուց, և բանն այնտեղ է հասել, որ Մարինեն դիմել է օրենքին՝ այդ կերպ Մարգար Օհանյանին պարտադրելով գույքը վերադարձնել իրեն:
Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10906 դիտում
11:57 30-04-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այլևս չի հանգստանում. նա աշխատում է
26747 դիտում
12:15 31-07-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը «բացում է չակերտները» և բացահայտում, թե ինչ աշխատանքի է անցել
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»