10945 դիտում
11:57 30-04-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այլևս չի հանգստանում. նա աշխատում է
6 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն էլ չի հանգստանում. նա արդեն աշխատանքի է անցել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մարգար Օհանյանը:
Վերջինս, սակայն, չցանկացավ նշել, թե ինչ աշխատանքով է զբաղված: Դիտարկմանը, թե խոսքը պետակա՞ն աշխատանքի մասին է, թե՞ բիզնեսի, արձագանքեց. «Կներեք, բայց ես ոչ մի նման հարցի չեմ պատասխանի: Դա անձնական հարց է»: Մ. Օհանյանը չցանկացավ նաև ասել` կառավարությունից աշխատանքի անցնելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Մ. Օհանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ քրեկան գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեղադրանքի համձայն Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը շուրջ 420 հազար դոլար չափով վնաս: Սակայն փոխհատուցել էր:
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
10:05 18-02-2014
Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը նույնպես մասնակցել են ԵԿՄ համագումարին․ Ժողովուրդ
26792 դիտում
12:15 31-07-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը «բացում է չակերտները» և բացահայտում, թե ինչ աշխատանքի է անցել
2686 դիտում
10:11 09-05-2015
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հայց է ներկայացվել` ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար. Ժողովուրդ
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1912 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է