211652_close_icon

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը «բացում է չակերտները» և բացահայտում, թե ինչ աշխատանքի է անցել

views-count26843 դիտում article-date 12:15 31-07-2014
6 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես տեղեկացրել էինք, ամիսներ առաջ աշխատանքի էր անցել, բայց չէր ցանկանում ասել, թե խոսքն ինչ աշխատանքի մասին է: Սակայն [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ամիսներ անց նա համաձայնվեց խոսել իր նոր աշխատանքի մասին: Մ. Օհանյանը նշեց, որ աշխատանքի է անցել ոչ թե ոստիկանական համակարգում, այլ բիզնեսով է զբաղվում, ավելի ճիշտ՝ Երեւանում տեղակայված իր տղայի բիզնեսն է աշխատեցնում: Մանրամասների մասին խոստացավ խոսել առաջիկայում, քանի որ մեկնել էր հանգստի: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով՝ դրանով հասցնելով պետությանը շուրջ 420 հազար դոլար չափով վնաս, սակայն վնասը փոխհատուցել էր:

Նմանատիպ նյութեր