Քենիայում անասնագողերը 45 մարդ են սպանել
Քենիայի Նադոմ գյուղում մի քանի անասնագողեր կասկածվում են 45 մարդու սպանության մեջ: Ֆերմերներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ սպանվածները անասնագողերի հարձակմանն են ենթարկվել:
Դեպքից հետո հարյուրավոր մանր եւ խոշոր եղջերավորներ են կորել: Իրավապահներին հաջողվել է հետապնդել հանցագործներին, բայց բռնել չի հաջողվել: