Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Պան Գի Մունը Պուտինի հետ նաև ճգնաժամային իրավիճակները կքննարկի
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս շաբաթ նախատեսվող բանակցությունների ընթացքում կքննարկի «խաղաղության և անվտանգության ոլորտում կարևորագույն խնդիրները», այդ թվում՝ Ուկրաինայում, Սիրիայում և Եմենում ճգնաժամերը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման միտք է հայտնել մայիսի 7-ին ունեցած հեռախոսազրույցում գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Պան Գի Մունի Ռուսաստան կատարելիք այցի գլխավոր նպատակը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա հանդիսություններին մասնակցելն է: