211652_close_icon
views-count1804 դիտում article-date 13:08 07-05-2015

Մինչև տարեվերջ երթևեկության համար Արտաշատի խճուղին փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով: Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր