211652_close_icon

Վրաստանում բողոքի ցույցի են դուրս եկել Փոթի նավահանգստի աշխատակիցները

views-count1825 դիտում article-date 16:25 06-05-2015
Վրաստանի Փոթի նավահանգստի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վերջիններս պահանջում են աշխատավարձի 14% բարձրացում և 13-րդ աշխատավարձի պահպանում: Ակցիան սկսել են երեկ՝ մայիսի 5-ին, քանի որ,ինչպես նշել են ցուցարարները, ավարտվել էր իրենց պահանջները բավարարելու Փոթիի նավահանգիստը ղեկավարող «APM Terminals» ընկերությանը տրված 10-օրյա ժամկետը: Ընկերության ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները աշխատակիցների հետ:

Նմանատիպ նյութեր