Ինքնասպան եղած գործարարի մահից հետո, նրա ընկերության գործողություններից տուժած քաղաքացիները բողոքի ցույցի էին դուրս եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Աբրամ Ամիրխանյանը՝ ով օրեր առաջ ինքնասպան եղավ, տարիներ շարունակ տարբեր շենքերում վաճառել է բնակարաններ:
Սակայն հետագայում պարզվել է, որ այդ բնակարանները գրավադրվել են տարբեր բանկերում և այդ պատճառով խախտվել է բնակիչների իրավունքները և այսօր նրա մահից հետո, բոլոր բանկերը սկսել են ձեռնամուխ լինել բնակարանները բռնագանձելու, բնակիչներին վտարելու գործին:
Այսօր՝ փետրվարի 23-ին, Սայաթ Նովա 40 և 40/1 շենքերի բնակիչները շենքի բակում հավաքվել էին և իրենց բողոքն էին արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Եսոյանը, ներկայացրեց բնակիչների խնդրանքը և առաջարկեց. «Այն բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ից ունեն վերցված բնակարաններ կամ տարածքներ, պետք է ձեռնպահ մնան բռնագանձման գործողություններից՝ մինչև համապատասխան դատական ընթացակարգերի որոշումը»:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի