1315 դիտում
18:02 23-02-2024
«Քեզ եմ ընտրել Նիկոլ, չարաչար սխալվել եմ, ձեռքս երանի կտրվեր»․ Գյումրիում բողոքի ցույցի էին դուրս եկել «խոպանչիները»
Այսօր Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ցույց էին անում Շիրակի մարզի տարբեր տեղանքներից Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանց վրդովեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտագնա աշխատանքի մեկնելիս ՝օդանավակայանի ճանապարհից են օգտվում, որ կառուցված է հարկ վճարողների հաշվին։ «Ինչո՞ւ պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան»,- ասել էր վարչապետը։
«Խոպանչիները» հակադարձում էին նրան՝ հարցնելով՝ «բա դու ճանապարհ ես սարքե՞լ, արի մի հատ Գյումրիի Անի թաղամասի փողոցները տես, ցեխի մեջ կընկնես, դուրս չես գա»։ Մեկ ուրիշն էլ նրան հրավիրում էր Ամասիայի հեռավոր Բյուրակն գյուղ՝ վստահեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով այնտեղ, չի կարողանա առաջ գնալ, ճանապարհ չկա, այդ հատվածում ոչինչ չեն արել։ «Ես գյուղում եմ ապրում, արոտավայրի հարկը մուծում եմ, հողի հարկը մուծում եմ, դա հարկ չէ՞, չի՞ գնում ձեր ջեբը, հո իմ ջեբը չի՞ մնում։Երաշտ է լինում, կարկուտն ավերում է, ինչո՞վ եք օգուտ տալիս գյուղացուն, ոչ մի բանով։ Ասում են՝ սերմ ենք բերել, սերմը 100 դրամով են ծախում, իսկ ինքը 300 դրամով է ծախում գյուղացու վրա, դա՞ է օգուտը»,- զայրացել էր արտագնա աշխատանքի մեկնող Բյուրակն գյուղի բնակիչը։ Նրանից շատերը բողոքի ցույցի եկել էին՝ ծանուցումները ձեռքերին։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում, ցույց տալով այն, համաձայն որի՝ ՌԴ-ում 71 հազար 500 ռուբլի է վճարել, իսկ հիմա պարտավորվում է 285 հազար դրամ վճարել Հայաստանի Հանրապետությունում, զայրացած ասաց․ «Հիմա 2024 թիվն է, իսկ մեզանից 2022 թվի մուծում են պահանջում, դե պատկերացրեք 2023, 2024 թվականների համար ի՞նչ հարկ պիտի գանձեն։ Հետն էլ տույժ է գալիս։ Սա անակնկալ էր մեզ համար, մենք տեղյակ չենք եղել, որ նման օրենք կա, դա գործում է։ Որպես ի՞նչ պիտի վճարեմ, թող բարի լինի Փաշինյանը գործով մեզ ապահովի այստեղ, հողիս վրա աշխատեմ, հարկն էլ տամ, իսկ հիմա որպես ի՞նչ վճարեմ, որ ինձ ոչ մի օգուտ չի տվել։ Օրենքը 2022 թվականին է ընդունվել, ինչո՞ւ երկու տարի անց մտքերն ընկավ։ Ռուսաստանի Դաշնությունում մեր իրավունքներն ինչո՞վ է պաշտպանում Նիկոլ Փաշինյանը, որը հիմա փող է գանձում։ Ռուսաստանում ծախսերն ահավոր մեծ են, գրանցման փող ենք տալիս, տուն ենք վարձում, բժշկի ենք դիմում, Տյումենում օդ չկա շնչելու, չհաշված թունավոր մոծակները։ Դառը կյանքով ենք ապրում Ռուսաստանում, հաճույքի համար չենք գնացել, օրինակ` մեկը դուք, կբերեի՞ք, կտայիք էդ գումարը։ Ռուսաստանում շատ ծանր է ապրելը, մարդիկ նույնիսկ հողի վրա են գցում ներքնակները, քնում, որ կարողանան երկու կոպեկ հետ գցել, Հայաստանում ընտանիք պահել։ Ռուսաստանում դու երկրորդ սորտի մարդ ես համարվում, ի՞նչ է անում մեր համար, որ հիմա էլ գումար է գանձում։ Բերենք տանք, որ իրենք թանկանոց ավտոներ քշե՞ն»։
Տարեց մի տղամարդ էլ ասաց․ «Նախկինները փառք էին, ես Նիկոլին ընտրեցի, չարաչար սխալվեցի, թող էս ձեռքս կտրվեր» ։ Շիրակի մարզպետի աշխատակազմից «խոպանչիների» հետ զրուցելու էին եկել Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանն ու Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։
Բողոքավորները թեև համբերությամբ լսում էին նրանց, սակայն չէին համաձայնում՝ անմիջապես հակադարձում էին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»