Ստամբուլում սկսել են քանդել հայկական մանկատունը, որտեղ մեծացել են Հրանտ Դինքը և նրա կինը
Չնայած քաղաքացիների բազմաթիվ բողոքներին, թուրքական իշխանությունների հրամանով Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» մանկատունը սկսել են քանդել: Այդ մասին հայտնում է թուրքական evrensel կայքը:
Նախօրեին մանկատան տարածք են բերվել բուլդոզերներ, որոնց միջոցով ապամոնտաժվում է ողջ շինությունը: Արդեն քանդվել են պատերը, իսկ նրա տեղում կառուցելու են շքեղ առանձնատներ:
Կայքը նշում է, որ այդ մանկատանն են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: