211652_close_icon
views-count1689 դիտում article-date 18:15 05-05-2015

Թմրամիջոցը պատրաստել էր իր և ընկերների համար՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար

Մայիսի 4-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, 1966 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1961 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1953 թ. ծնված Սուրեն Հ.-ին և 1962 թ. ծնված Հարություն Կ.-ին: Զննությամբ նշված տնակից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե 4 տարա` սպիտակավուն նստվածքներով, 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` դեղնավուն լուծույթի նստվածքով, 20 մլ տարողության օգտագործած 4 ներարկիչ, յոդի դատարկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի դատարկ տուփ: Աշոտ Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր և ընկերների համար՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր