211652_close_icon
views-count1638 դիտում article-date 15:23 05-05-2015

Հայտնել է, որ թմրամոլ է, իսկ թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օրերս 1972 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ին պատկանող տնակից հայտնաբերել և առգրավել են 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` սպիտակավուն նստվածքով, 300 մլ դեղնավուն լուծույթով, 20 մլ տարողության ներարկիչ` կոշտ սպիտակավուն նստվածքով, յոդի 2 դատարկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի 2 դատարկ տուփ, 1 լ տարողությամբ պլաստմասե տարա` 100 գ դեղնավուն լուծույթով, 5 մլ տարողությամբ չօգտագործված 5 ներարկիչ, «դիմիդրոլ» և 2 մլ տարողությամբ մեկ սրվակ «պիպոլֆեն» տեսակի դեղամիջոցներ: Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր