211652_close_icon
views-count1041 դիտում article-date 16:17 13-04-2015

Թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու համար

Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ոսկեհասկ-Գյումրի ճանապարհից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, «ԳԱԶ- 31-02» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարապետ Կ.-ին: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4.2 մլ դեղին զանգվածով: Կարապետ Կ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր