211652_close_icon
views-count1945 դիտում article-date 22:40 05-05-2015

«Microsoft Office 2016»-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար

Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել «Microsoft Office 2016»-ի փորձնական տարբերակը, իսկ «Office 365»-ի բաժանորդների համար հասանելի է ծրագրի լիարժեք տարբերակը: Ինչպես տեղեկացնում է «infox.ru»-ն, «Microsoft Office 2016»-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար: Նախկինում «Microsoft Office»-ի նոր փաթեթը հասանելի էր միայն IT մասնագետներին և ծրագրավորողներին: Օգտատերերը, ովքեր տեղադրել են «Microsoft Office 2016» ծրագիրը, «Outlook» ծրագրի հասանելիություն կունենան «OneDrive»-ում, ինչպես նաև՝ հասանելիություն փաստաթղթերի առցանց փոփոխման և այլ թարմացումներին:

Նմանատիպ նյութեր