2099 դիտում
18:28 23-08-2022
Viber-ն արդեն հասանելի է Microsoft Store-ում
Viber հավելվածի համակարգչային տարբերակն այսուհետ հասանելի է Microsoft Store-ում, իսկ բջջային տարբերակը՝ Samsung Galaxy Store-ում: Թարմացումը կդյուրացնի մեսենջերի օգտագործումն ամբողջ աշխարհում: Rakuten Viber-ը՝ մասնավոր և անվտանգ հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցության համաշխարհային առաջատարը, տեղեկացնում է, որ Viber մեսենջերն այժմ հասանելի է ներբեռնման համար Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում։
Այն հնարավորություն կտա առավել լայն շրջանակներին ներբեռնել Viber-ը Windows սարքերում և Samsung բջջային սարքերում: Viber-ի համակարգչային տարբերակից օգտվողների մոտավորապես 90%-ն օգտագործում է Windows համակարգիչներ, իսկ Android-ի ակտիվ օգտատերերի 38,1%-ը՝ Samsung գաջեթներ։
Ուստի այս թարմացումը կարևոր է օգտատերերի երկու խմբերի համար: Այժմ օգտատերերը կկարողանան հեշտությամբ ներբեռնել երկու հարթակներում էլ Viber հավելվածը, ինչպես նաև հաղորդակցման այլ հավելվածներ, ինչպիսիք են WeChat-ը և TikTok-ը։ Microsoft ընկերությունն իր սարքերի համար առաջարկում է առաջատար տեխնոլոգիաները․ Microsoft App Store- ում հասանելի են ավելի քան 669,000 հավելվածներ: Microsoft Store-ում այսուհետ հասանելի Viber հավելվածը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել անմիջապես ձեր համակարգչիչ կամ նոութբուքից, ինչը մեծ պահանջարկ ունի օգտատերերի շրջանում:
Անհատական համակարգիչների համար նախատեսված հավելվածը կարող է օգտագործվել ինչպես հարազատների հետ շփվելու, այնպես էլ բիզնես վարելու, խմբակային զանգերի, Viber ալիքների հետ համագործակցելու և հիշեցումներ տեղադրելու համար: Այն նաև օգնում է նվազեցնել աչքերի լարվածությունը՝ թույլ տալով վայելել Viber-ի բջջային տարբերակի բոլոր հնարավորությունները մեծ էկրանին: Samsung Galaxy Store-ը հասանելի է 125 երկրներում:
Այս երկու հարթակներն ունեն միլիարդավոր ակտիվ օգտատերեր ամբողջ աշխարհում, ուստի Viber-ն այսուհետ հասանելի է դարձել ավելի մեծ և աճող օգտատերերի բազայի համար: «Viber-ի միլիոնավոր օգտատերերի համար, ովքեր օգտագործում են Microsoft և Samsung սարքեր, այս թարմացումը հասանելի է դարձնում Viber-ի վերջին հնարավորությունները: Մեր համակարգչային և բջջային հավելվածը մշտապես զարգանում է, որպեսզի ապահովի էլ ավելի անվտանգ, մասնավոր և հարմարավետ հաղորդակցություն»,- ասում է Rakuten Viber-ի պլատֆորմի փոխնախագահ Ռոյ Սեմմերը:
«Մենք ուրախ ենք, որ Viber-ը հավելյալ աջակցություն է ստացել հավելվածների խանութներում և անհամբեր սպասում ենք նոր գործառույթների գալուն»: Viber հավելվածը նախկինում գերազանցել է 1 միլիարդ ներբեռնումները Google Play Store-ում Android սարքերի համար: Հավելվածը հասանելի է նաև Apple Store-ում, Huawei Store-ում և Xiaomi Store-ում: Rakuten Viber-ի մասին. Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին:
Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր
6274 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
5290 դիտում
11:08 08-12-2017
Տոտո Բլոտն արդեն App Store-ում է
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին