211652_close_icon
views-count2228 դիտում article-date 15:46 03-10-2016

Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ Երևանի ավագանու որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու խստորեն հետևել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանմանը: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, խոտհնձի և ծառերի ձևավորման ու խնամքի աշխատանքները: Ըստ ժամանակացույցի` ընթացքի մեջ են նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառատեսակների էտման ու կտրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համագործակցելով համապատասխան մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ վերահսկվում է շինհրապարակների պատշաճ կազմակերպման պահանջի կատարումը: Քաղաքապետը հանձնարարել է սահմանված ժամկետում ավարտել ծրագիրը` առանձնակի ուշադրության կենտրոնում պահելով իրականացվող աշխատանքների որակի ապահովումը: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր