Երկրաշարժի հետևանքով Էվերեստի բարձրությունը նվազել է
Ըստ գիտնականների՝ Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի բարձրությունը, նվազել է 2,54 սանտիմետրով:
«Ամենաբարձր լեռն ընդամենը մի փոքր է իջել», նշել է Կոլորադոյի համալսարանից ժամանած երկրաբանության պրոֆեսոր Ռոջեր Բիլհեմը:
Նշենք, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6621-ի։ Տուժածների թիվը հասնում է 14 հազարի, մոտ 1000 լեռնագնացներ համարվում են անհետ կորած։