Վերջին օրերը Իտալիայի իշխանությունների համար բավականին լարված են եղել: Մոտ 3,5 ապօրինի ներգաղթյալներ են փորձել հասնել երկրի ափերին՝ 3 գերբեռնված նավերի օգնությամբ: Փախստականները եղել են հիմնականում Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից:
Իտալիայի ափամերձ անվտանգության ուժերի շնորհիվ նրանք փրկվել են: Ապրիլի կեսերին միայն երկու օրում փրկվել էր 6,5 հազար փախստական:
Նշենք, որ ապրիլին ներգաղթյալներով գերբեռնված նավերի խորտակման պատճառով ավելի քան 1200 մարդ էր խեղդվել: