8205 դիտում
22:12 01-10-2019
Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ իր համար պատիվ էր միանալ հայկական ծագմամբ հազարավոր ամերիկացիներին եւ Լոս Անջելեսում ողջունել վարչապետ Փաշինյանին:
«Երեւանը կարող է լինել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լոս Անջելեսը համարվում է հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերների եւ ողջ Լոս Անջելեսում իմ ընկերների հետ միասին մեծ հետաքրքրությամբ եւ հույսով հետեւում էի, թե ինչպես Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական վերածնունդ վերապրեց: Ելնելով այդ քաոսային իրավիճակից՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ազատ ու արդար ընտրությունների անցկացումը ցույց է տալիս հայկական ժողովրդավարության ուժն ու կայունությունը:Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ նման մեծ հայ-ամերիկյան հանրություն ունեցող շրջանը եւ կշարունակեմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,- Ֆեյսբուքի իր [url=https://https://www.facebook.com/RepAdamSchiff/]էջում[/url] գրել է Շիֆը:
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
09:23 02-10-2019
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է դիրքերն աշխարհում․ Ադամ Շիֆ․ «Ամերիկայի ձայն»
1958 դիտում
14:28 02-05-2015
Ամենից շատ կցանկանայի, որ Կովկասում Հայաստանը դառնար Սիլիկոնի հարթավայր. Ադամ Շիֆ
2591 դիտում
15:29 24-01-2014
Հարկավոր է սանձահարել Ադրբեջանի ագրեսիան. Ադամ Շիֆ. տեսանյութ
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը