211652_close_icon
views-count3178 դիտում article-date 08:38 28-02-2015

ԲՀԿ-ի անունից Տիգրան Ուրիխանյանն այլևս իրավասու չէ մեկնաբանություններ անել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել և չի չմասնակցել այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաև մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռևս մնում է անհայտ: Թերթը փորձել է այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարել է. «Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»: Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք նաև, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր