Շենգավիթ վարչական շրջանի «ղեկավարներ», ամոթ է. լուսանկարներ
Սուրեն Արեենցը սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք փաստում են Շենգավիթ վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյան 4-րդ փողոցի դիտահորերի անմխիթար վիճակի մասին:
«Շենգավիթ վարչական շրջանում շնչավոր մարդ կա՞: Վերին Չարբախ, Հովհաննես Հովհաննիսյան` 4-րդ փողոցի բոլոր գետնահորերը (լուկերը) մի օր կարող ա՞ վերանորոգվի, թե՞ պիտի մեկի ոտքը կոտրվի, որ սկսեն գործ անել: Շենգավիթ վարչական շրջանի «ղեկավարներ», Չարբախի փոսը Պարսկաստանի մեջ չի մտնում՝ ամոթ ա, ուշքի եկեք»,-գրել է նա: