761 դիտում
21:30 30-04-2015
Քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԾԻԳ-երի աշխատանքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և ոչ օբյեկտիվ պատճառներով թերի կատարված աշխատանքների պատասխանատուները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է բոլոր ԾԻԳ-երին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ
մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական: Վարչապետը կարևորել է ծրագրերի իրականացման բոլոր գործընթացների թափանցիկությունը և արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
4282 դիտում
10:23 28-10-2016
ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի ճակատագիրը վերջնական փուլ Է թևակոխել. «Իրատես»
5811 դիտում
20:37 17-03-2017
ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները
1041 դիտում
18:33 24-02-2015
Ներկայացվել են Տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
Այս բաժնից
2281 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1549 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է