1002 դիտում
18:33 24-02-2015
Ներկայացվել են Տրանսպորտի եւ կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով է հանդես եկել ՀՀ տրանսպոտի եւ կապի նախարարությունը:
Նշվել է, որ նախարարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 5 գերակա խնդիրները սահմանված ժամկետում կատարվել են: Ընդունվել է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիրը, օրենսդրական կարգավորում է ստացել տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների բնագավառը:
Արդյունքում՝ ֆիզիկական անձանց իրավունք է տրվել տաքսի ծառայություն մատուցել, կրճատվել են լրացուցիչ ծախսերը եւ վարչարարությունը, միաժամանակ բարձրացվել են ուղեւորների շահերի պաշտպանությանը ներկայացվող պահանջները:
Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման, պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածների կառուցման աշխատանքները: Զեկուցվել է, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրի ֆինանսավորման համար համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի եւ Համաշխարհային բանկի հետ: Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաեւ երկաթուղու եւ կապի բնագավառներում իրականացված աշխատանքների արդյունքները:
Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նպատակով կատարվել են ճանապարհային քարտեզով նախատեսված տրանսպորտի բնագավառին առնչվող բոլոր միջոցառումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջիկա ծրագրերին եւ գերակայություններին: Նշվել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհաշինական, թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն եւ ընթացիկ տարվա համար նախատեսված այլ ծրագրերի իրականացման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
22:44 19-02-2016
Վարչապետին է ներկայացվել տրանսպորտի և կապի նախարարության 2015թ. աշխատանքները
716 դիտում
21:30 30-04-2015
Քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
856 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար