Ավստրիան կոչ է անում արգելել միջուկային զենքի կիրառումը
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասին համաժողովում հայտարարել է, որ Ավստրիան կոչ է անում արգելել միջուկային զենքի կիրառումը, քանի որ դա կհանգեցնի աղետալի մարդասիրական հետևանքների: Նախարարը նշել է, որ այդ նախաձեռնությանն աջակցում է 159 պետություն:
Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը, Կուրցը մասնավորապես նշել է. «Երաշխավորելու միակ միջոցը, որ միջուկային զենք այլևս երբեք չի կիրառվի, դրա ամբողջական չեզոքացումն է: Բոլոր պետությունները պատասխանատվություն են կրում միջուկային զենքի կիրառման կանխարգելման համար»: