Ինչո՞ւ են նորմալ համարում այն, որ կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում. Հռոմի պապն առաջարկում է հավասարեցնել աշխատավարձերը
                        Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերացնել տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը:  
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, պապը Ֆրանցիսկոսը մանսավորապես հայտարարել է.
«Ինչո՞ւ են նորմալ համարում այն, որ կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում: Ո՛չ, նրանք նույն իրավունքներն ունեն: Աշխատավարձի հարցում նման տարբերության առկայությունն իսկական սկանդալ է: Քրիստոնյաները պետք է պաշտպանեն միևնույն աշխատանքի համար հավասարաչափ աշխատավարձի իրավունքը»:
Պապը նաև ընդգծել է, որ կցանկանար, որ կանայք ավելի նշանակալի դեր ունենան Հռոմի կաթոլիկ եկեղեցու կյանքում, թեև հոգևորականներ նրանք չեն կարող լինել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

