Զինծառայող Ջուլիետան սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ստորադասների հասցեին
42-ամյա Ջուլիետա Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ ՊՆ N զորամասում զբաղեցնելով զորամասի ճաշարանի պետի պաշտոնը, զորամասի ճաշարանում ճաշի կաթսանները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադասներ հանդիսացող, ճաշարանի վերակարգում որպես բանվորներ ընդգրկված Ս. Գասպարյանի և Կ. Շահբազյանի հետ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով վերջիններիս հասցեին;
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: