Կառավարության շենքի մոտ վատացել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Կառավարության շենքի մոտ այսօր վատացել էր թոշակառու Վանիկ Մայիլյանի ինքնազգացողությունը: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, հավաքվածները նրա համար շտապ օգնություն հրավիրեցին, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Նշենք, որ Վանիկ Մայիլյանը «Հայկական ավիաուղիներ»-ի նախկին օդաչուներից է, ով բողոքի ցույցի էր դուրս եկել մյուս աշխատակիցների հետ:
Տարիներ շարունակ նրանք պարբերաբար բողոքի ցույցերի են դուրս գալիս եւ պահանջում իրենց 9 տարվա չվճարված նպաստները, սակայն՝ ապարդյուն: