211652_close_icon
views-count47047 դիտում article-date 19:53 19-04-2023

Երևանում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկները չեն կարողացել մոտենալ նրան, քանի որ իր շունը հարձակվում էր նրանց վրա. պարեկներին հաջողվել է շանը տեղափոխել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ունի շուն, որը հարձակվում է ծառայության աշխատակիցների վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 16 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ կինոլոգ Մնացականյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիակնության Պարեկային ծառայության Երևան քաղաի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, պարեկներ Նորայր Մայիլյանն ու Տիգրան Մանուկյանը շանը տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում ինքնազգացողությունը վատացել է, Երևանի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ղ.-ն է:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր